Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղակտիվիստը ոստիկաններից պահանջում է ներողություն խնդրել

Հասարակություն
akcia4

«Դուրս մեր գրապանից» նախաձեռնության անդամները այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ շարունակելու են պայքարը ու երեկ, ակցիայի ընթացքում տեղի ունեցած ձերբակալությունները չեն կարող իրենց կաշկանդել. «Երեկ մեզ ձերբակալեցին անհիմն, մեր ակցիան խաղաղ էր, բայց միտումնավոր խափանեցին։ Մենք չենք պատրաստվում դիմել դատարան, բայց ոստիկանները թող ներողություն խնդրեն իրենց անօրինական գործողությունների համար։ Իմ ընտանիքի անդամները ուղիղ եթերով տեսնում էին, թե ինչպես էին ինձ ձեռնաշղթաներ հագցնում, այնպիսի տպավորություն էր, որ մենք Բեն Լադենի տեռորիստներն էինք»,- նշեց նախաձեռնության անդամ Արտաշես Միսակյանը։