Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը շնորհավորել է դիրիժորին

Պաշտոնական
4

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: «Հարգելի պարոն Դավթյան, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Բարձր ենք գնահատում Ձեր վաստակը Հայաստանի մշակութային կյանքի հարստացման գործում: Ձեր բազմամյա դիրիժորական և մանկավարժական գործունեությունը մեծ նպաստ է բերել մեր դասական նվագախմբային արվեստի զարգացմանը: Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական եռանդ և ամենայն բարիք»,-ասված է շնորհավորական ուղերձում: ՀՀ նախագահի աշխատակազմ