Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հովիկ Աբրահամյանի նամակը ձեւական է» (տեսանյութ)

Հարցազրույց
bos2J7CLR_k

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատասխանը Կոմիտաս 5-ի բնակիչներին հավատ չի ներշնչում ոչ միայն բնակիչներին, այլ նաեւ «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանին. «Նա քաղաքականության մեջ նորեկ չէ, գիտենք որ թիմից է նա ու նրա թիմակիցներն են հենց կառուցում այդ շենքը։ Պարզ է՝նոր է նշանակվել եւ իր արձագանքը ձեւական բնույթ է կրում»,- ասաց ակտիվիստը ու հավելեց, որ երկխոսությունը բնակիչների հետ նա կարող է այնքան ձգձգել, մինչեւ շենքը կառուցվի։ Վարդան Գերավետյանը, սակայն, կոչ արեց բնակիչներին հետ չկանգնել ու պայքարել մինչեւ վերջ. «Անգամ եթե շենքը կառուցվի, մարդիկ գան ապրեն, պետք է պայքարել։ Պետք է այնպես անել, որ պոտենցիալ գնորդները ուղղակի չգնեն բնակարան»։   Մանրամասները տեսանյութում