Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերնիսաժի դեպքերից տուժածին՝ կամ մեղադրանք, կամ ազատություն

Հասարակություն
unnamed3

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է մեղադրանք առաջադրվի Վերնիսաժի դեպքերով կրակոցներից տուժած Ներսես Մելքոնյանին։ Նրան երեք օր առաջ կալանավորել են, և այսօր ժամը 15։00-ին լրանում է ձերբակալության 72 ժամը։ Համաձայն օրենքի՝ կամ նրան պետք է ազատ արձակեն, կամ մեղադրանք առաջադրեն։ Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ նրան մեկ րոպե անգամ չեն կարող կալանքի տակ պահել։ Ներսես Մելքոնյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ և ձերբակալվել է քրեական օրենսգրքի 258 հոդվածի հատկանիշներով։ Հիշեցնենք՝ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում Վերնիսաժի մոտ հնչել են կրակոցներ, կա 5 վիրավոր։