Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու Կիկաբիձեն փոխեց գրքի անունը (տեսանյութ)

Մշակույթ
kikabize3

Նա երազում էր նկարիչ դառնալ ու չէր մտածում, որ կարող է երգել կամ նկարահանվել։  Հետո տարվեց երաժշտությամբ ու սկսեց նկարահանվել: Դարձավ անվանի , ճանաչված ու սիրված երգիչ ու դերասան։  Երգերն ու դերերն էլ՝ հիթ, և ոչ մեկ սերնդի համար։ Իսկ երբ մեծ էկրանին հայտնվեց Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմը, Վալիկոյի դերն ու ֆիլմում հնչող «Չիտո-գրիտո» երգը դարձան Բուբա Կիկաբիձեի այցեքարտը։ Վախթանգ Կիկաբիձեն Երևանում է։ Այսօր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա նրա հոբելյանական «Իմ տարիները իմ հարստությունն են» խորագիրը կրող համերգը։ «Հյուրախաղեր ունենամ, չունենամ Երևանում հաճախ եմ լինում։ Երևանում շատ-շատ ընկերներ ունեմ»,- ասաց նա։ Լրագրողների հետ հանդիպմանը Կիկաբիձեն, ով վրաց-ռուսական ռազմական բախումից անմիջապես հետո հրապարակավ հրաժարվել էր Ռուսաստանի կողմից ստացած Ժողովուրդների բարեկամության շքանշանից և որոշել այլևս Մոսկվա չվերադառնալ, չցանկացավ խոսել քաղաքականությունից, խոսեց իր արվեստից, կիսվեց ջերմ հուշերով Մհեր Մկրտչյանի ու Ալեքսանդր Հեքիմյանի, իրենց ընկերության մասին, խոսեց նաև իր «Կովկասյան ազգության անձ» գրքից , և թե ինչու այն վերանվանեց «նրանք» ։   Մանրամասներն ավելի ուշ՝ տեսանյութում։