Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանն առաջարկություն արեց ԱԺ նախագահին

Քաղաքականություն
Nikol_2

ԱԺ քառօրյայի մեկնարկին այսօր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող անհանգիստ իրավիճակի մասին: Նա նկատեց՝ մասնագետների տեսակետներ կան, որ այդ լարման նոր էտապը կապ ունի Աստանայում տեղի ունեցած իրադարձություններով. «Ղազախստանի հետ մենք ՀԱՊԿ անդամ ենք ու անվտանգության փոխադարձ պարտավորություններ ունենք, սակայն այդ պայմանագրի դաշնակիցը Աստանայում անում է այնպիսի հայտարարություններ, որոնք նոր լիցք են տալիս մեր հակառակորդին ու վտանգի տակ դնում մեր համաքաղաքացիների կյանքը: Ես առաջարկ ունեմ ձեզ՝ մենք օրակարգում ունենք ՀԱՊԿ-ի հետ կապված հարց, եկեք այս քառօրյան սկսենք այն քննարկելով, հրավիրենք նաեւ արտգործնախարարին ու ճշտումներ անենք այդ պայմանագրում, հետեւություններ անենք Ղազախստանի պահվածքի հետ կապված: ԱԺ-ն պետք է հետեւություններ անի»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ կանխակալ եզրակացություններով վերջնական եզրահանգումներ անել պետք չէ. «Սակայն այս հարցը շատ կարեւոր է, եւ մենք այդ հարցի շուրջ քննարկումներ կանենք ու կարծիք կկազմենք ձեր ասածի վերաբերյալ ու պարզաբանումներ կանենք: Թե երբ կանցկացնենք այդ քննարկումները, ժամկետների առումով որոշակի ոչինչ չեմ կարող պատասխանել՝ դրանք կլինեն կամ հունիսի 16-ին, կամ 17-ին»: