Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու՞ է լարվել իրավիճակը հատկապես Նախիջևանի սահմանին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
0ea17ccb2d8ecbf42096425ef0e63d95

Հայտարարություն Ինչու՞ է լարվել իրավիճակը հատկապես Նախիջևանի սահմանին և ի՞նչն է այս ամենի պատճառը: Գաղտնիք չէ, որ ակտիվ քննարկվում է Ադրբեջանի Եվրասիական միությանը անդամակցելու հարցը: Առաջին հայացքից անիրական թվացող այս սցենարը տրամաբանական է և իրականությանը մոտ ռուս-թուրքական հեռանկարային համագործակցության հիմքում, ինչի նախահիմքերին ականատես եղանք Աստանայում: Եվ բնականաբար հարց է առաջանում, ո՞րն է այն գինը, որի դեպքում Ադրբեջանը կհամաձայնվի անդամակցել Եվրասիական միությանը: Միանշանակ այլ կարծիք լինել չի կարող, որ միայն Արցախի դիմաց Բաքուն կգնա իր համար բավականին ռիսկային այդ քայլին: Մյուս կողմից Ռուսաստանի դիրքերի ժամանակավոր ամրապնդումը Հարավային Կովկասում ձեռնտու է նաև Արևմուտքին, որը հակազդում է արագ տեմպերով հզորացող Իրանին, որը չի բխում նաև, ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի շահերից և հատկապես այն ֆոնին, որ Իրանը վեջին ժամանակներս հաճախակի և հետևողականորեն բարձրացնում է Նախիջևանը որպես ազատ տնտեսական գոտի դարձնելու, հատկապես երկաթգիծը բացելու հարցը, որը կհանդիսանա ամենալավ միջոցը Պարսից ծոցը Սև ծովին կապելու համար: Չնայած մեր պետությունը այսօր գտնվում է անմխիթար սոցիալ-տնտեսական և հատկապես աշխարհաքաղաքական իրավիճակում, սակայն այս խճճված իրավիճակում մենք կարող ենք օգտվել գերտերությունների շահերի բախումից: Անհրաժեշտ է մոբիլիզացնել ուժերը, ազատվել Եվրասիական Միության կապանքներից, հեռացնել պետության ներքին և արտաքին քաղաքականությունը ձախողած իշխանություններին և համագործակցության դաշտ ստեղծել այն պետությունների հետ, որոնց հետ ընդհանուր շահեր ունենք, անշուշտ, առաջնորդվելով մշտական բարեկամներ և թշնամիներ չունենալու, այլ մշտական շահեր ունենալու սկզբունքով: Այս եռացող կաթսայից մենք շատ բան կարող ենք շահել, բայց առհասարակ առանց այլ երկրների շահերին ծառայող վարչախմբի: Իսկ իրավիճակին համարժեք գնահատականներ տալուց բացի, «Նախիջևան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը իր խորին ցավն ու ափսոսանքն է հայտնում հայրենիքի պաշտպանության համար զոհված տղաների համար: «Նախիջևան» ազգային-քաղաքական նախաձեռնություն