Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանկության աշխարհը» մեկնարկել է

Հասարակություն
10365923_698128173557916_3794712434876582919_n

Հագուստ, կոշկեղեն, խաղալիքներ, գրասենյակային եւ դպրոցական պարագաներ, նորածինների համար սնունդ, քաղցրավենիք, պաղպաղակ, զարգացող եւ ուսուցանող խաղեր, ուսումնական ձեռնարկներ եւ գրքեր։ Այս ամենն կարելի էր տեսնել այսօր մեկնարկած «Մանկության աշխարհ EXPO 2014 » խորագրով ցուցահանդեսի ժամանակ։ Ցուցահանդեսը նվիրված էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Այն արդեն 8-րդ անգամ կազմակերպում է Լոգոս Էքսպո ընկերությունը։ «Լոգոս Էքսպո»-ի գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանը բացատրեց, թե ինչու են մեկ շաբաթ անց կազմակերպել միջոցառումը։ «Հունիսի 1-ին մենք ունենք շատ միջոցառումներ եւ կարծում ենք, որ երեխաների տոնը պետք է երկարացնենք»,- «Ա1+»-ին ասաց նա։ 60-ից ավելի ընկերություն է մասնակցում ցուցահանդեսին։ Ներկայացվել էին նաեւ «Զատիկ» մանկատան նախկին սաների աշխատանքները՝ հիմնականում տոնական, սիրահարական եւ մանկական բացիկներ։ Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հունիսի 9-ը։ Ողջ ընթացքում երեխաներին ուրախացնում էին հայտնի հեքիաթների հերոսները եւ պարային խմբերը։