A
A
Պորոշենկոն ու Պուտինը միմյանց ձեռք են սեղմել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր Ֆրանսիայում առաջին հանդիպումն են ունեցել։ Նրանք քննարկել են Ուկրաինայում հրադադարի կնքման հնարավորությունը։ Այս մասին հաղորդել է Ֆրանսիայի իշխանական ներկայացուցիչը։ «Քննարկվեց ճգնաժամի թուլացման հարցը, այդ թվում՝ Մոսկվայի կողմից նախագահական վերջին ընտրությունների ճանաչումը։ Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե երբ հրադադարի համաձայնագիր կկնքվի», - ասել է Ֆրանսիայի նախագահ Օլանդի աշխատակազմի ներկայացուցիչը՝ հավելելով, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են նաեւ ճգնաժամի տնտեսական հետեւանքները։ Աղբյուր՝ http://www.golos-ameriki.ru/content/russia-ukraine-leaders-shake-hands-talk-at-d-day-event/1931041.html