Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարված իրավիճակ. դատավորը լքեց դահլիճը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Volodya-Avetisyanj

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում,որտեղ ընթանում է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունը, լարված իրավիճակ է։ Դատավորը լքել է դահլիճը՝ աղմուկից հետո։ Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մեղադրող կողմը՝ դատախազ Կարեն Հարությունյանը, միջնորդեց կարդալ Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսազրույցների վերծանումները, ինչին դեմ էր պաշտպան Արա Զաքարյանը՝ պատճառաբանությամբ, որ դա մարդու իրավունքների խախտում է։ Երբ, այնուամենայնիվ, նա սկսեց ընթերցել, դահլիճում գտնվողները սկսեցին վանկարկել ու պահանջել դատարանում ներկայացնել բուն ձայնագրությունը։ Դատական նիստի շարունակության մասին ոչինչ չասելով՝ դատավոր Լեւոն Ավետիսյանը դուրս եկավ դահլիճից։ «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության անդամ Գագիկ Սարուխանյանը հայտարարեց, թե մինչեւ աշխատանքային օրվա ավարտը չեն հեռանա դատարանից։ Կարգադրիչները նշում են, որ գործողությունների չեն դիմի, որ քաշքշուկ չլինի։ Բոլորը սպասում, թե երբ կվերադառնա դատավորը՝ նիստը շարունակելու համար։