A
A
Արտեմ Ասատրյանը հանդիպել է օդաչուներին
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հանդիպել է ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած օդաչուներին։ «Խնդիրների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն եմ ներկայացրել կառավարություն՝ լրացուցիչ քննարկումների համար, այս պահին այսքանը»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան նշեց պարոն Ասատրյանը։ Հաշմանդամություն ունեցող օդաչուները արդեն 8 տարի է՝ չեն ստանում իրենց հասանելիք թոշակները։ 60-ից ավելի օդաչուներ համոզված են, որ 2006 թ-ին մեր կառավարությունը մտածված «Հայկական ավիաուղիներ»-ին տարավ սնանկացման, որպեսզի իրենց թոշակները չվճարվեն։ Օդաչուները հիշեցնում են, որ աշխատանքի ընթացքում կորցրել են իրենց առողջությունը, սակայն կառավարությունը դա անտեսում է։