Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած 3 անձինք պետք է պատասխանատվության բերվեն»

Քաղաքականություն
d9ab2353009ac6f75efb3892dc629949

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը. «Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին պետք է բացատրեն, թե ինչպես ստացվեց, որ 1994 թվականի ապրիլի 20-ին, Հայաստանը եւ Ադրբեջանը ՀԱՊԿ շրջանակներում դարձան ռազմական դաշնակից պետություններ եւ մինչեւ 1999 թվականի ապրիլի 20-ը ունեցան ՄԱԿ-ում գրանցված պարտավորություն՝ միմյանց պաշտպանել արտաքին հարձակումներից։ Հայ ժողովրդի մեջքի հետեւում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենաթեժ պահին Լեւոն Տեր-Պետրոսյանը (զբաղեցրել է ՀՀ նախագահի պաշտոնը), Ռոբերտ Քոչարյանը (զբաղեցրել է ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի նախագահի պաշտոնը), Սերժ Սարգսյանը (զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը) կնքեցին Ադրբեջանի հետ գործարք, որը զրոյացրեց Լեռնային Ղարաբաղի ազատագրման համար տարվող պատերազմի հաղթանակը։ Այդ դավադրությունը այն քաղաքական իրադարձությունն է, որը միմյանց հետ հավերժ կապում է Հայաստանի նախագահի պաշտոնը ապօրինի զբաղեցրած երեք քաղաքական գործիչներին։ Հայաստանը կդառնա ազատ երկիր, երբ այս մարդիկ պատասխանատվության կբերվեն հայ ժողովրդի դեմ իրենց արածների համար՝ անաչառ եւ արդար դատարանում»։