Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա դատարանի մոտ՝ ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի

Հասարակություն
Volodya-3

Այս պահին մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել են Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ շուտով կսկսվի պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունը։ Քաղաքացիները պահանջում են արդարություն հաստատել եւ ազատ արձակել պահեստազորի գնդապետին, ով, նրանց խոսքով, դատարանում է իր քաղաքական հայացքների համար։ Նրանք նաեւ պաստառներ են պարզել. շեշտվում է, որ Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալ է։ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է կաշառակերության մեջ։