Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրքը, որ փրկեց ինձ». պահանջվում են պատմություններ

Հասարակություն
jaher3

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության երկրների նախարարության օժանդակությամբ իրականացվող «Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի շրջանակներում հավաքագրում է պատմություններ՝ ներկայացվող իրական մարդկանց կողմից, ում նախնիները վերապրել են Ցեղասպանությունը և փրկվել են թուրք հարևանի, ընկերոջ կամ իրադարձությանն ականատես հասարակ մարդու կողմից: Նախատեսվում է ընտրված պատմությունները հրապարակել հայերեն, թուրքերեն և անգլերեն լեզուներով Հայաստանում և Թուրքիայում: Պատմությունների մի մասը կհրատարակվի նաև գրքով: Եթե Դուք ունեք այդպիսի պատմություններ կամ ճանաչում եք համապատասխան մարդկանց, խնդրում ենք արձագանքել: Մեզ հետ կարելի է կապվել [email protected] էլ. փոստի հասցեով՝ նամակում կատարելով «100 տարի… Իրական պատմություններ» նշումը: Կարելի է նաև զանգահարել 010588911 կամ 098491013 հեռախոսահամարներով: Ձեր մասնակցությունը շատ կարևոր է մեզ համար:   «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ