Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթ Հարությունյանին կդատեն հունիսի 12-ին. տուժողների մեջ է Վ. Օսիպյանը

Քաղաքականություն
0050d21a7f950537275ea9892f64ebc0

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ գործով անցնող մյուս 13 անձանց գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 12-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից։ Այս գործը կքննի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Վերջիններս մեղադրվում են անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն ցույց տալու մեջ։ Շանթ Հարությունյանը, Արթուր Մարգարյանը, Ալեք Պողոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Ավետիս Ավետիսյանը, Հայկ Հարությունյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Սեւակ Մնացականյանը, Տիգրան Պետրոսյանը, Վահե Մկրտչյանը եւ Վարդան Վարդանյանն արդեն 8 ամիս է՝ գտնվում են անազատության մեջ։ Նրանցից միայն Միսակ Առաքելյանի եւ Շահեն Հարությունյանի նկատմամբ է ստորագրությունը ընտրվել որպես խափանման միջոց։ Հիշեցնենք, որ անչափահաս Շահեն Հարությունյանը Շանթ Հարությունյանի որդին է։ Գործով տուժող ճանաչվածների մեջ են Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ գնդապետ Խաչատուր Ավետիսյանը։