Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետերբուրգում արարում է իր արևաշող Հայաստանը (տեսանյութ)

Մշակույթ
nkarich

Նատյուրմորտ, բնանկար, դիմանկար, թե սիմվոլիկ հորինվածք՝ յուրաքանչյուրն իր յուրատիպ գունային լուծումներով, կարմիրի և կանաչի գերիշխող երանգներով: Աշոտ Խաչատրյանի բոցավառ գեղանկարչությունը անվանում են «Կարմիր երանգների աշխարհ»: Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց նկարչի հոբելյանական «Կարմիրի 60 երանգերը» ցուցահանդեսը: Պետերբուրգում հայտնի նկարիչ Աշոտ Խաչատրյանն, ի դեպ, առաջին անգամ ցուցադրվում է Երևանում: Իր ծննդավայրի տաքուկ գույները Աշոտ Խաչատրյանը բերեց հյուսիսային քաղաք՝ ասում էին Ռուսաստանից ու Հոլանդիայից նկարչի արվեստին քաջատեղյակ հրավիրյալ հյուրերը։ Պետերբուրգի իր արվեստանոցում նկարիչն ապրում ու արարում է իր արևաշող Հայաստանը։