Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը պարտության է մատնել Սերգեյ Կարյակինին

Սպորտ
արոնյան

Լեւոն Արոնյանը Նորվեգիայում մեկնարկած «Norway Chess 2014» գերմրցաշարի երկրորդ տուրում պարտության է մատնել Սերգեյ Կարյակինին։ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած շախմատային գերմրցաշարին մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները` բացառությամբ հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ամերիկացի Հիկարու Նակամուրայի: Մասնակից 10 շախմատիստներից միայն Ագդենստեյնը չի մտնում աշխարհի ուժեղագույն շախմատիստների մեջ: Արոնյանը 1,5 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է: Առաջատարը իտալացի Ֆաբիանո Կարուանան է: