A
A
Բաշար ալ-Ասադը հաղթել է ընտրություններում
Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադը հաղթել է Սիրիայի պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 88,07 տոկոսը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ այս մասին ասել է խորհրդարանի խոսնակ Մոհամեդ ալ-Լահամը: Մինչ այս հայտնի էր դարձել, որ նախագահական ընտրություններին մասնակցել է 15 մլն բնակիչներից 11,6 միլիոնը։ Տեղեկացնենք նաև, որ Սիրիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններն արդեն չեն ճանաչել ԱՄՆ-ն և ԵՄ-ն՝ հայտարարելով անօրինական քվեարկությունների մասին, իսկ ռուս, ինչպես նաև իրանցի դիտորդները խախտումներ չեն արձանագրել։ Հայ փորձագետների համոզմամբ՝ այս ընտրություններն ունեն քարոզչական բնույթ՝ ցույց տալու համար, որ Սիրիայի բնակչությունը կառավարության կողքին է։