Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք ունենք խելք ու քթածակ, ադրբեջանցիները՝ միայն փող. Մեր առավելությունները զինուժում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
4928c7d4aa19b974a0df12bb9d0b74ee

«Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ անհրաժեշտ է ունենալ սեփական ռազմարդյունաբերություն: Եթե մենք 2000թ. ունեինք 30 ընկերություն, այսօր ունենք 500 ընկերություն, 11 հազար ինժեներ, որոնք տեխնոլոգիական ոլորտում աշխարհին նոր լուծումներ են առաջարկում: Ունենք մոտ 70 ընկերություն, որոնց լուծումները կարող են կիրառվել Հայաստանի պաշտպանության ապահովման համար: Այդ լուծումների սպեկտորը բավականին լայն է: Թե ՊՆ-ն ինչ կվերցնի, դա արդեն իրենց գործն է։ Հիմնական օգուտը, որ ծրագրավորման ոլորտը կարող է տալ՝ զինամթերքի, զորքերի շարքերը կառավարող ծրագիրն է: Սրան պետք է գումարենք նաեւ անվտանգ կապի միջոցներ գտնելու ճանապարհը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ ներկայացնելով մեր նոր տեխնոլոգիական նվաճումները, որոնք կարող ենք օգտագործել՝ Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների հայտնաբերման եւ կանխման համար: Սահմանային հենակետերում անվտանգության խնդիրն ապահովելու համար նույնպես լուծումներ ունենք. «Օրինակ՝ ունենք լուծումներ, որոնք կարող են կիրառվել օպտիկական, ինֆրակարմիր, ձայնային տիրույթներում։ Մոնիտորինգ անել հակառակորդի տիրույթը եւ նկատել, թե ինչ փոփոխություններ է այնտեղ տեղի ունենում։ Երկրորդ համակարգը այն է, որ հնարավոր է ավտոմատ տեղեկացնել ինքնակառավարվող կրակակետերին, որոնք էլ կարող են հակառակորդի ոչնչացնել։ Հայ մասնագետները ստեղծել են հեռավոր կետից հեռախոսների, պլանշետների միջոցով կառավարվող սարք, որը շատ հեռվից էլ կարող է խփել նույնիսկ մետաղադրամի, սրանով կարող ենք դիպուկահարներին հեռացնել զենքից»,-ասաց պարոն Վարդանյանը։ Արդյո՞ք Ադրբեջանը չունի այդ ամենը. հարցին Կարեն Վարդանյանը պատասխանեց, որ մեր եւ Ադրբեջանի տարբերությունն այն է, որ հակառակորդն ունի փող եւ կարող է նմանատիպ համակարգեր գնել, մենք ունենք խելք ու կարող ենք նմանատիպ համակարգեր ստեղծել. «Հետո մեր զինվորներն ավելի քթածակով են եւ նրանց հեշտ է սովորեցնել»։