«Մաքսային պետք է մտնել նաեւ Դիարբեքիրով եւ Սարիղամիշով». Ա. Կարապետյան (տեսանյութ)
Մաքսային միության ջատագով, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը գիտեր, որ Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը իրեն լավ չի պահելու։ Անդրադառնալով Աստանայում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Նազարբաեւի ընթերցած նամակին՝ նշեց Արամ Կարապետյանը։ «Չգիտեի նամակ է գրելու թե ինչ, բայց գիտեի, որ ինչ-որ մի բան անելու է: Հասկանում եմ իր փոխհարաբերությունները Ալիեւի հետ: Այս պարագայում, կարծում եմ, քաղաքականապես հիմարություն էր Ալիեւի ասածը: Դա ենթադրում է սահմանների վրա լարվածություն, ամերիկացիների քայլը՝ Ուորլիքի հայտարարությունը, դրան գումարվեց նաեւ նամակը: Դա քաղաքական առումով հիմարություն էր, որովհետեւ իր մեջ չէր պարունակում որեւէ նյութ քննարկման: Սերժ Սարգսյանը ճիշտ էր ասում՝ իսկ ո՞վ ասաց, որ Ղարաբաղով պետք է Հայաստանը մտնի Մաքսային միություն»: Լրագրողի այն դիտարկմանը, որ ՀՀԿ անդամները հայտարարություններ էին անում՝ Ղարաբաղով ՄՄ մտնելու մասին, սակայն պարզվեց, որ այդպես չէ։ Ի՞նչ է սա նշանակում, որ Սերժ Սարգսյանն ուզում էր իր թիմակիցներին «փո՞ւռը տալ». «ՀՀԿ-ն ժողովրդին խաբում էր: Ասեին՝ գնում է առանց ԼՂՀ-ի՞։ Իսկ Աստանայում մի հատ մեզ լավ դաս տվեցին, որ քաղաքականությունը միայն նժդեհիզմը կամ երկրի ներսում լավ խոսքեր ասելով չի: Ես կողմ եմ, որ Դիարբեքիրով ու Սարիղամիշով էլ մտնենք: Բոլոր տեղեր մենք մտել ենք առանց Ղարաբաղի, ո՞վ չգիտի, որ Ղարաբաղի հանրապետությունը Հայաստանի կազմում չի»։ «Նոր ժամանակների» նախագահը վստահեցրեց, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինին էլ է Ադրբեջանի նախագահի նամակից եկել։ «Պուտինը հստակ հասկանում էր, որ սկանդալ է լինելու, եւ կարող էր թույլ չտալ այդ սկանդալը, բայց թույլ տվեց։ Ինքը երկու կողմից շահեց. մի կողմից շոյեց Ադրբեջանի գլուխը՝ ասելով, որ պետք է կարդայինք նամակը, մյուս կողմից՝ ցույց տվեց, որ դա հիմարություն է»,-ասաց Արամ Կարապետյանը։