Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիվիրյանի բողոքն են լսելու

Հասարակություն
777ab646447c78471f0f1680a64289ef

Այսօր, ժամը 11:00, Քրեական գործերով վերաքննիչ դատարանում լսվելու է Արգիշտի Կիվիրյանի բողոքը, ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման: Խոսքը վերաբերվում է 2013թ. Կոմիտաս 5-ի դեպքերին: Հիշեցնենք, որ 06.11.2013 ՀՀ ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել 24.08.2013 թ. Ա.Կիվիրյանին բերման ենթարկելիս նրա նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` գտնելով, որ նրանց գործողություններում առկա չէ հանցակազմը: Ըստ նախաքննական մարմնի Ա.Կիվիրյանի մարմնական վնասվածքները հասցրել են ոչ թե ոստիկաններն, այլ Ա.Կիվիրյանն ինքն է իրեն դիտավորյալ վնասել ոստիկանական ավտոմեքենայում: Այդ որոշման դեմ իմ, Արգիշտի Կիվիրյանի բողոքը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (Պ.Մակյանի նաժագահությամբ) կողմից մերժվեց և այդ կապակցությամբ ներկայացվել է Վերաքննիչ բողոք: