Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես են մեկնաբանում Սերժ Սարգսյանի պահվածքը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
դավիթ

Նորանկախ Հայաստանը երբեւէ այսքան մեծ սպառնալիքի տակ չի եղել, որքան այսօր` համոզված է քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը՝ նկատի ունենալով Հայաստանի հնարավոր անդամակցումը Մաքսային միությանը. «Եթե Հայաստանը գնում-դառնում է էդ կազմակերպության անդամ, ապա Հայաստանում ընտրությունները դառնում են պրոտոկոլային։ Կոռումպացված համակարգը հավերժացվելու է եւ այլն»։ Պարոն Շահնազարյանը զգուշացնում է՝ եվրասիական միությանը անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսական սահմանները կհսկվեն Մոսկվայից եւ ոչ միայն միության անդամ երկրների հետ հարաբերություններում։ Իսկ ինչ է սպասվում Լեռնային Ղարաբաղին. «Հայաստանի տնտեսական սահման նշանակում է ԼՂ- ն էլ միասին, անդամակցելուց հետո այդպես չի լինելու, եւ այդ վերահսկողությունը Հայաստանին չի պատկանելու»։ Մաքսային միությանը կամ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցող բոլոր երկրներն ունեն իրենց շահերը, սակայն այս դեպքում «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը չի հասկանում, թե որն է Հայաստանի շահը։ Մայիսի 29-ին Աստանայում Նազարբաեւի հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանի լռությունից պարոն Բարսեղյանի մտահոգությունն ավելի է խորացել. «Մի քանի օր հետո որոշեց արձագանքել, մտածում էինք ջղայնացածա, հեսա մի բան կասի։ Բայց դու մի ասա՝ ինքը համաձայն է Նազարբաեւի հետ, որ Հայաստանը եւ ԼՂՀ-ն իրարից զատ են»։ Իսկ իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ Սերժ Սարգսյանն իր լռությամբ շատ հստակ դիրքորոշում հայտնեց Լեռնային Ղարաբաղի հարցում. «Ես դրա անունը չեմ ուզում տամ, բայց ինքը ասեց, որ հրաժարվումա Ղարաբաղից»։