Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

949 հազար եվրո` Հայաստանին (տեսանյութ)

«Աջակցություն ժողովրդավարական կառավարմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում Եվրոպական միությունը Հայաստանին կհատկացնի 949 670 եվրո կհատկացնի Հայաստանին: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանը Եվրոպական միությանն առավել մերձեցնելու գործընթացը և նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը ժողովրդավարական հաստատությունների ու քաղաքացիական հասարակության աջակցության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացման միջոցով: ԱԺԿՀ ծրագիրը մեկնարկել է 2014թ. մարտին և կավարտվի 2015թ. սեպտեմբերին: Այն կազմված է 4 հիմնական բաղադրիչներից, բացի Երևանից կներգրավվեն նաև 5 մարզեր: