Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրամիությունը 949 հազար եվրո կհատկացնի Հայաստանին (տեսանյութ)

Քաղաքականություն
index

«Աջակցություն ժողովրդավարական կառավարմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում Եվրոպական միությունը Հայաստանին կհատկացնի 949 670 եվրո կհատկացնի Հայաստանին: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանը Եվրոպական միությանն առավել մերձեցնելու գործընթացը և նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը ժողովրդավարական հաստատությունների ու քաղաքացիական հասարակության աջակցության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացման միջոցով: ԱԺԿՀ ծրագիրը մեկնարկել է 2014թ. մարտին և կավարտվի 2015թ. սեպտեմբերին: Այն կազմված է 4 հիմնական բաղադրիչներից, բացի Երևանից կներգրավվեն նաև 5 մարզեր: ԱԺԿՀ-ի շրջանակներում իրականացվող աշխատանքների ակնկալվող արդյունքներն են՝ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայուն գործունեությունն ապահովող իրավական դաշտի բարելավում, հանրությանը մասնագիտական չափանիշների վրա հիմնված ճշգրիտ և անկախ տեղեկատվություն տրամադրելու գործընթացի վերաբերյալ լրատվական դաշտի ներկայացուցիչների հմտությունների բարձրացում: