Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալիեւին հանդիպեց, կհանդիպի նաեւ Սարգսյանին

Քաղաքականություն
3d320307dd17e4eeefa00b9c3616fac1

ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը սկսել է պաշտոնական իր ուղեւորությունը Հարավային Կովկաս՝ առաջին այցը կատարելով Բաքու։ Այստեղ նա հանդիպել է Ադրբեջանի նախագահի, ԱԳ նախարարի հետ։ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հակամարտությանը եւ հրադադարի խախտման դեպքերին։ Նա ափսոսանք է հայտնել, որ միջադեպերը շփման գծում հաճախակիացել են։ Նա կոչ է արել կողմերին խստորեն պահպանել հրադադարի պայմանագիրը, իրականացնել հետաքննություն, ինչպես նաեւ խրախուսել մարդկային շփումները եւ պայմանավորվել՝ հետագա վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների համար։ ԵԱՀԿ գործող նախագահը մեկնել է Թբիլիսի, իսկ հունիսի 4-ին կայցելի Երեւան։