Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենտրոն համայնքն անհրաժեշտ գումարները չի հավաքագրել

Հասարակություն
meria

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված՝ եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետը զեկուցել է, որ սեփական եկամուտների հավաքագրման մայիս ամսվա կատարողականը կազմել է 100 տոկոս: Վարչական շրջանների մասով զեկուցվել է, որ, բացառությամբ Կենտրոն վարչական շրջանի, մյուս բոլոր 11 վարչական շրջաններն ապահովել են հավաքագրման 100 տոկոս ցուցանիշը, որոշ դեպքերում անգամ գերակատարել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերանայել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պատասխանատուների աշխատանքը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն