Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

20 պատահար. զոհվել է 2 մարդ

Հասարակություն
e6ead4d288f6dd5dc07a4f4e3b6b599e

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 30-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 25-ը, խարդախության 10 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 14 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, գողության 4 և խարդախության 1 դեպք: Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 28-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: