Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլվածք Երեւանում

Հասարակություն
IMG_5965-9892-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

Մայիսի 31-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում` Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի մոտակայքում, տեղի է ունեցել փլվածք, ինչից ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է Ձորափի փողոցի տակով անցնող սելավատարի բետոնյա շերտը, ինչից փլուզվել է ճանապարհահատվածը (4 ք.մ): Վերոնշյալ ճանապարհատվածը դարձել է վտանգավոր երթևեկության համար. տարածքը սահմանազատվել է: