Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավելի լավ է Հայաստանը 10։0 պարտվեր Մալթային (տեսանյութ)

Քաղաքականություն
ff9655784ad4878ea625714247c47947

«Անընդունելի է, որ այսպիսի ստորացուցիչ վիճակի մեջ են դնում Հայաստանին և անընդունելի է, որ Սերժ Սարգսյանը որևէ ձևով՝ նույնիսկ դիվանագիտորեն, չի պատասխանում դրանք»,- այսօր հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, թե Հայաստանը Եվրասիական միությանը կարող է անդամակցել, միայն ՄԱԿ-ում նշված սահմանով, այսինքն` առանց Լեռնային Ղարաբաղի։ ՀՀՇ վարչության անդամը կարծում է , որ Սերժ Սարգսյանը հենց այդ պահին պետք է ասեր. «Մեր ու Ղարաբաղի մեջ չի կարող տնտեսական սահման լինել, քանի որ Ղարաբաղը պորտալարով է կապված Հայաստանին»,- ասաց Հովհաննես Իգիթյանը: Ըստ նրա, Նազարբաեւի խոսքին կարող էր արձագանքել նաեւ Պուտինը եւ պաշտպաներ Հայաստանին, սակայն դա էլ չեղավ։ Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ Հայաստանը այսօր պետք է սպասի եւ միայն իրեն ձեռնտու լինելու դեպքում անդամակցի Եվրասիական միությանը։ Հովհաննես Իգիթյանը մայիսի 29-ին Հայաստանի իրավիճակը համեմատեց նաեւ ֆուտբոլի հետ. «Ավելի լավ է Հայաստանը 10։0 պարտվեր Մալթային, քան նման վիճակում հայտնվեր»։