Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կեղծ անձնագրով ապառիկ է ձեւակերպել

Հասարակություն
3e4f7db1b3f3534b0d2204d6a2afc59c

Մայիսի 30-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Ավանի բաժանմունք հրավիրվածը 1973 թ. ծնված Սիրվարդ Ե.-ն էր: Պատճառն առավել քան լուրջ էր` խարդախություն, կեղծ փաստաթղթերի օգտագործում: Ոստիկանների կասկածները հաստատվեցին: Պարզվել է, որ նա փետրվարին կեղծ անձնագրով ներկայացել է Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 21/5 հասցեում գործող էլեկտրոնիկայի խանութ և խաբեությամբ, կեղծ անձնագիր օգտագործելով, տեղում ապառիկ ձևակերպել` ստանալով «Նոութբուք» համակարգիչ: Իսկ հետագայում չկատարելով վճարումները` խանութին պատճառել է 260.000 դրամի վնաս: Կատարվում է հետաքննություն: