Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նոր անունները» հավաքվում են Երեւանում (տեսանյութ)

Մշակույթ
nkar000013

Հունիսի 1-4-ը Երևանում կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 4-րդ միջազգային փառատոնը, որին կմասնակցեն Ռուսաստանի, Դանիայի, Կանադայի, Կուբայի, Լատվիայի, Վիետնամի, Վրաստանի, Չեխիայի, Մալաթիայի և Հայաստանի մինչև 18 տարեկան շուրջ 4 տասնյակ պատանի երաժիշտ-կատարողներ։ Փառատոնը նվիրվում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի հիմնադրման 25-ամյակին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն ընդգծեց, որ փառատոնը միտված է հղկելու երիտասարդ կատարողների ունակությունները, նա նաև հավելեց, որ նմանաբնույթ փառատոններ շատ կան, սակայն այս մեկն առանձնանում է իր ուրույն ոճով։ «Նոր անուններ» ծրագրի ղեկավար Սիլվա Մելքոնյանն էլ ասաց, որ փառատոնի մասնակից պատանիները միշտ փայլուն կատարումներ են ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Հունիսի 4-ին, ժամը 18։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա փառատոնի հանդիսավոր փակումը։