Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանը՝ եկեղեցու օծմանը

Պաշտոնական
6581_b

Սերժ Սարգսյանն այսօր Արմավիր քաղաքում ներկա է գտնվել Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը: Արմավիրի մարզկենտրոնում գտնվող միակ բազիլիկ այդ եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2012թ.՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ: Այն կառուցվել է ճարտարապետ Միքայել Մկրտչյանի նախագծով, բարերար Կարեն Մկրտչյանի հովանավորությամբ: