Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժառանգության պահպանությունը՝ օրակարգում

Հասարակություն
middle_1dd064b1c44b45254b5bc5718b21b04b

Ականավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակի առիթով հունիսի 4-6-ը Երևանում կանցկացվի «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողովը։Այն նվիրված է Հայաստանում և արտերկրում պատմամշակութային ժառանգության պահպանության հիմնահարցերին։ Գիտաժողովին կմասնակցեն հեղինակավոր մասնագետներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Գիտաժողովում ներգրավված են նաև ժառանգության պահպանության ոլորտում ընդգրկված ու բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական և այլ կազմակերպություններ: Այս միջոցառմամբ կազդարարվի նաև 2011 թ. ապրիլի 6-ին ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման գլխավոր վարչության միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանի հաստատություններին` տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար տեխնիկական համաձայնագրի» շրջանակներում իրականացվող համագործակցային ծրագրի ավարտը: