Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲարՔեմփ Երևան 2014».օր 2-րդ: Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
164_n

“ԲարՔեմփ Երևան 2014″ կոնֆերանսին հետեւեք ուղիղ հեռարձակմամբ; Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան հազար մասնագետներ՝ ծրագրավորողներ, ճարտարագետներ, օն-լայն լրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ, մայիսի 31-ից հունիսի 1-ը հնարավորություն կունենան մասնակցելու ԲարՔեմփ Երևան 2014 կոնֆերանսին։ Հայաստանյան ՏՏ ոլորտի յուրահատուկ ոչ պաշտոնական կոնֆերանսի մասնակիցները այս տարի կրկին հնարավորություն կունենան նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել` մասնակցելով ԲարՔեմփի հատուկ հյուրերի կողմից վարվող վարպետության դասընթացներին, ելույթ ունենալ` կիսվելով սեփական փորձով, քննարկել համացանցային տեխնոլոգիաներ, ծրագրավորման կիրառական խնդիրներ: ԲարՔեմփ Երևան 2014-ի գլխավոր հովանավորն է Ucom ընկերությունը: Հովանավորներն ու գործընկերներն են PicsArt ընկերությունը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին Ինտերնյուս): (Չ)կոնֆերանսին մասնակցելու համար կարելի է գրանցվել ԲարՔեմփ Երևանի կայքում՝ www.barcamp.am: Բարքամփ Երևանը կարելի է գտնել Ֆեյսբուքում` https://www.facebook.com/barcampevn, Թվիթերում` հետևելով @barcampam օգտագործողին և գրառումներ անելով #barcampevn14 հեշթեգով: ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: ԲարՔեմփ Երևանն անցկացվում է 6-րդ տարին անընդմեջ  

a1pluslive on livestream.com. Broadcast Live Free