Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձերբակալել են Շորժա-Վարդենիս հատվածում երկաթուղային գծերը վնասող դեռահասներին

Կարևոր լուրեր Հասարակություն
0af8cbb4a13b6f593bc157d47e1eb53c

Վարդենիսի Ոստիկանության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության ծառայության աշխատակիցները մայիսի 28-ին ձերբակալել են Շորժա-Վարդենիս հատվածում երկաթուղային գծերը վնասող երկու դեռահասի: Արեգունի գյուղի բնակիչներ, 2002 թ. ծնված Լեվոն Հ.-ն և 2001 թ. ծնված Հովսեփ Ն.-ն փայտե կոճղերին ռելսերի ամրացման համար նախատեսված հատուկ մեխերով վնասում էին ռելսերը: Ներկա պահին դեռահասների հետ տարվում է բացատրական աշխատանք: Նման գործողությունները երկաթուղում ոչ միայն զուտ քրեական հանցագործություններ են, այլև քաղաքացիների կյանքի և առողջության համար իրական վտանգ: Երկաթուղային գծեր վնասելը կարող է բերել ոչ միայն գնացքների չվացուցակների խախտումներին, այլև երկաթուղային վթարների պատճառ հանդիսանալ: ՀԿԵ