Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միկոյանի արձանն անհետացել է, այն կարող է չտեղադրվել. Հայկական ժամանակ

Հասարակություն
mikoyan2

Անաստաս Միկոյանի բրոնզե արձանը «Կռազի պարկի» ձուլարանից անհետացել է: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Ձուլարանի աշխատակիցները երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել են, որ իրենց մոտից տարել են: Թե ով և որտեղ, ձուլարանի վարպետները չեն հայտնել: «Միկոյանի արձանը ձուլարանից հանելու մասին որևէ տեղեկություն չեն ունեցել ոչ Երևանի քաղաքապետարանը, ոչ էլ քանդակագործ Գագիկ Ստեփանյանը, ում վստահված էր արձանի ձուլման որակի հսկողությունը»,-գրել է թերթը: Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ Անաստաս Միկոյանի բրոնզաձույլ անդրին պատրաստ է, բայց այն առայժմ ի ցույց չի դրվի: Թերթի թղթակցի հետ զրույցում այդ մասին տեղեկացրել է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը. «Պատճենահանողներն իրենց աշխատանքը կատարել են, արձանը պատրաստ է: Բայց դեռ ի ցույց չի դրվի, չնայած ավագանու կայացրած որոշումն ուժի մեջ է: Արձանն ի ցույց կդրվի, երբ դրա ժամանակը կգա»։ Թերթի տեղեկություններով, սակայն, մայրաքաղաքի կենտրոնում ԽՍՀՄ պետական-քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ հանրային քննարկումներն ու օտարերկրյա դիվանագետների արձագանքը որոշակի ազդեցություն է թողել, եւ իշխանությունները երկմտում են՝ տեղադրել արձանը, թե ոչ: