Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթար ՀԷԿ-ում. ով է փոխհատուցելու

Հասարակություն
ecolur2

«Արգիճի» փոքր ՀԷԿ-ի մայիսի 13-ի հերթական վթարը բացահայտեց էական տեխնիկական խախտումներ, որոնցով կառուցվել է տվյալ ՓՀԷԿ-ը: Արգիճի գետը Սևանա լիճը սնուցող հիմնական գետերից մեկն է, որտեղ ձվադրում են էնդեմիկ ձկնատեսակները: Վթարը տեղի էր ունեցել Վերին Գետաշեն գյուղի տարածքում՝ «Արգիճի» ՓՀԷԿ-ի էլեկտրոկայանից վերև, այն նույն վայրում, որտեղ տեղի էին ունեցել նախորդ երկու վթարները 2013 թ-ի հուլիս և սեպտեմբեր ամիսներին: «Վթարն այնպիսին էր, որ քշել է տարել մեքենան և էքսկավատորը, հետո դուրս բերեցին: Խողովակներից ձուկը ջրի շիթերի հետ թափվեց մեր դաշտերը։ Մի քիչ ձուկ հավաքեցին, սակայն ջրի հետ այնքան կեղտ կար, որ ձկները սատկեցին եւ մնացին դաշտերում, ոչ ոք դրանք չհավաքեց»,- ԷկոԼուրին ասաց Վերին Գետաշենի մի բնակիչ, ով ականատես էր եղել վթարին: Մի քանի ընտանիքների դաշտերը գտնվում են անմիջապես վթարի վայրում կամ խողովակաշարից վերեւ: «Ոչ ոք այստեղ արդեն ոչինչ չի անում: Ո՞վ կուզենա կորցնի բերքը: Մեկ անգամ են տվել փոխհատուցում անցյալ տարի, առանց երաշխիք, առանց ոչնչի: Հողի համար նույնպես ոչինչ չեն տվել...Արդեն մեկ տարի պայքարում ենք այդ ընկերության դեմ («Հիդրոկորպորացիա» ՓԲԸ), իսկ նրանք միայն խոստանում են և ոչինչ չեն տալիս...Մեր հողերը մեզանից խլեցին առանց որևէ համաձայնության, առանց թույլտվության, առանց փոխհատուցման, անօրինական կերպով, գյուղապետը միայն թույլտվությունն է ստորագրել, բայց նա ոչինչ չի որոշում...»,- ասում են բնակիչները: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում