Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը չստորագրեց պայմանագիրը. Սերժ Սարգսյանը խնդրել է ժամկետ սահմանել (տեսանյութ)

Քաղաքականություն
putin1

Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին միանալ մինչև հունիսի 15-ը: Այդ մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ այսօր Աստանայում անցկացվող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ: «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը խնդրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու ժամկետ սահմանել մինչև սույն թվականի հունիսի 15-ը։ Կրեմլի պաշտոնական կայքէջից իմանում ենք, որ Աստանայում տեղի է ունեցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը նեղ կազմով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասնակցությամբ:   Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: Երեք երկրները պարտավորվում են ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժ, տնտեսության առանցքային հարցերում համաձայնեցված քաղաքականություն վարել՝ էներգետիկա, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ։ Ղրղըզստանը, ինչպես հայտարարել է երկրի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, ակնկալում է Եվրասիական միությանը անդամակցել մինչև տարեվերջ: