Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարսնաքար»-ում կատարվածը լիարժեք բացահայտված չէ. Տիգրան Եգորյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Harsnaqar-momavarutyun8

«Հարսանքարի գործ»-ի դատավարությունից դժգոհ են ոչ միայն ազատազրկվածների հարազատները, այլեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։ Նա գտնում է, որ տեղի ունեցածը, որի արդյունքում ծեծի հետեւանքով կյանքից զրկվեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, իսկ նրա 4 ընկերները տարբեր մարմնական վնասվածքներ ստացան, լիարժեք բացահայտված չէ. «Ի հիմնավորումն դրա՝ պետք է առանձնացնեմ նախաքննության ընթացքը՝ հազիվ 2 ամիս տեւած, խիստ մակերեսային եւ հապճեպ ավարտված, անորակ նախաքննության»։ Դատարանը պատրանք ստեղծեց, թե օբյեկտիվ քննարկման է ենթարկում տուժող կողմի միջնորդությունները՝ հիշում է Տիգրան Եգորյանը, բայց արդյունքում մերժեց բոլոր կարեւոր միջնորդությունները։ Դատարանը նաեւ անտեսեց, թե ինչ մասնակցություն է ունեցել գործին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը, մասնավորապես՝ նրա տված ցուցմունքները։ «Օրինակ, դատարանը չէր անդրադարձել այն փաստին, որ Ռուբեն Հայրապետյանն իր դատաքննության ընթացքում տված ցուցմունքում հաստատեց, որ իր տեղեկություններով՝ կռիվը սարքել էր Արթուր Բալոյանը։ Բացի այդ, նա ասել էր, որ ամբաստանյալի աթոռին են նստած այն մարդիկ, ովքեր հանցագործությունը կատարել են՝ նշելով, որ եթե ես այնտեղ լինեի, նման լկտի պահվածք նրանք իրենց թույլ չէին տա»,- պատմում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը։ Այսօր Տիգրան Եգորյանը պատրաստվում է Վերաքննիչ դատարանի դատավարությանը, որը տեղի կունենա մայիսի 30-ին։ Վերաքննիչ դատարան փաստաբանը դիմել է՝ ստանալու համար քաղաքացիական հայցի բավարարում, այսինքն` տուժողներին՝ մահացած եւ վնասվածքներ ստացած ռազամական բժիշկներին փոխհատուցում: Փաստաբանն ակնկալում է ստանալ քրգործում առկա բազմաթիվ հակասությունների պատասխանները, որոնք առաջին ատյանի դատարանը թողեց անպատասխան։ Դիտեք նաեւ տեսանյութը