Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակառակորդի պահվածքը մտահոգում է ողջ միջազգային հանրությանը

Քաղաքականություն
MlBoi9x7tGGxwxKFCYri7OjRzR

Սարդարապատում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ Հարց. Արդյո՞ք որևէ բան ստորագրվելու է Աստանայում Պատասխան. Եթե որևէ բան ստորագրվելու լիներ, մենք կհայտարարեինք: Ինչ հայտարարված է՝ դա է լինելու: Հարց. Այսինքն, չի՞ ստորագրվելու: Պատասխան. Աստանան կլինի՝ կտեսնեք: Հարց. Ինչպիսին է պաշտոնական Երևանի արձագանքը Ուկրաինայում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ: Պատասխան. Պաշտոնական արձագանքը տեսեք մեր նախագահի շնորհավորականի մեջ, որն ուղարկվել է Ուկրաինայի նորընտիր նախագահին: Հարց. Ճանաչու՞մ ենք, փաստորեն: Պատասխան. Եթե Հայաստանի Հանրապետության նախագահը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահին, ապա ինչպես կարող է մեկ այլ բան լինել: Հարց․ Ի՞նչ փուլում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը։ Ի՞նչ են նախատեսում եռանախագահները։ Պատասխան. Բանակցային գործընթացն իր հունով շարունակվում է: Կարծում եմ` մի քանի օրից համանախագահները կլինեն Ադրբեջանում, որովհետեւ վերջին անգամ, երբ տարածաշրջանում էին, այցելեցին Հայաստան, Ղարաբաղ, հանդիպեցին ղեկավարության հետ, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը երկրում չէր: Մի քանի օրից կվերադառնան տարածաշրջան՝ հանդիպելու նաև Ադրբեջանի ղեկավարությանը: Հարց. Ձեզ չի՞ մտահոգում, որ հակառակորդը շարունակում է զինվել: Պատասխան. Մտահոգում է և ողջ միջազգային հանրությանը, և եռանախագահող երկրներին, որոնք միշտ կոչ են անում համապատասխան քայլեր ձեռնարկել հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման և համապատասխան մեխանիզմի ստեղծման, որը կզբաղվի հրադադարի խախտման, միջադեպերի հետաքննություններով: