Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկուսուկես տարի գոյատևած առաջին Հանրապետությունը 96 տարեկան է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Armenian_army_1918

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին Հանրապետության օրն է: 1918 թ. մայիսի 28-ին Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ հանրապետության ստեղծման մասին: Առաջին Հանրապետությունը ստեղծվեց հայ ազգի համար բախտորոշ պահին եւ հիմնադրվեց հայ ազգի վճռական կամքի շնորհիվ: Առաջին Հանրապետությունը ծնվեց Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ: Հաղթանակները ձեռք բերվեցին Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Դրոյի, Մովսես Սիլիկյանի, Թովմաս Նազարբեկյանի, Դանիել եւ Պողոս Բեկ-Փիրումյանների, ողջ հայ ազգի շնորհիվ: Նորաստեղծ կառավարությունը գլխավորեց Հովհաննես Քաջազնունին: Առաջին հանրապետությունը գոյատեւեց երկուսուկես տարի: 1920 թ. նոյեմբերին արյունահեղությունից խուսափելու համար դաշնակցությունը հանձնեց իշխանությունը բոլշեւիկներին: Գոյության կարճատեւ ընթացքում էլ Հանրապետությունը կարողացավ մի շարք ազգային եւ ժողովրդավարական խնդիրներ լուծել. ընդլայնվեց վաղօրոք 11 000 քառակուսի կիլոմետրի վրա հիմնված պետության տարածքը, անցկացվեցին ընտրություններ: Հայաստանի առաջին Հանրապետությունն այսօր դառնում է 96 տարեկան։