Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրաքաղաքում քանդվել է ապօրինի կառույց

Հասարակություն
traktor

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Չնայած ինքնակամ կառույցների թիվը հետևողական վերահսկողության շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն նվազել է, այդուհանդերձ, նման դեպքեր դեռ կան: Հերթական ապօրինաշինությունը հայտնաբերվել և քանդվել է Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի 9-րդ շենքի բակում: Շինությունը դեռևս 2009 թվականին դատարանի վճռով ճանաչվել է պետական սեփականություն, քանի որ այն զբաղեցրել է հանրային սեփականություն հանդիսացող հողատարածք: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համապատասխան որոշմամբ՝ շենքի կցակառույցը Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից ամբողջովին ապամոնտաժվել է, իսկ ազատված տարածքը վերադարձվել է շենքի բնակիչներին:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն