Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիրք այն մասին, թե ինչը կարող է կործանել ՀՀ ինքնիշխանությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
girq

Հայ բոլշեւիկների գործունեությունը Հայաստանի առաջին հանրապետության տարիներին, որը մասնագետները գնահատում են հակապետական, ամփոփված են «Մոդուս վիվենդի» կենտրոնի տպագրած նոր գրքում։ Ամեն ինչ փաստերով է, հենց բոլշեւիկների զեկույցներից վերցված՝ առանց խմբագրության։ Տարբեր արխիվների փաստաթղթերը «Հայ բոլշեւիկների հակապետական գործունեությունը 18-ից 20 թթ-ին» գրքում մեկտեղել է Վլադիմիր Հարությունյանը։ Նա ցավով ընդգծում է, որ այսօր էլ շատերը դեռ բոլշեւիկյան մտածողություն ունեն ու հորդորում է կարդալ իր ժողովածուն՝ գոնե իմանալու համար, թե ինչը կարող է կործանել Հայաստանի ինքնիշխանությունը։ Առաջին եւ երրորդ հանրապետությունների միջեւ ընդհանրություններ է տեսնում նաեւ դիվանագետ Արա Պապյանը՝ նշելով. «Այսօր էլ արտաքին ուժերն ակտիվացել են, գլուխ է բարձրացնում բոլշեւիզմը»։ Որպես վառ ապացույց նա համարում է Հայաստանի անդամակցումը ՄՄ –ին»։ Ժողովածուի հրատարակումը ճիշտ ժամանակին է համարում նաեւ քաղաքագետ Մանվել Սարգսյանը։ Չնայած բոլշեւիկյան Ռուսաստանը այլ խնդիրներ ուներ, սակայն ներկայիս Ռուսաստանի ռազմավարությունն էլ հստակ չէ։ «Մոդուս վիվենդի» կենտրոնը առաջիկայում խոստանում է հանրությանը սեփականությունը դարձնել նոր արխիվային փաստաթղթեր։