Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սյունիքի աղմկահարույց գործն ուղարկվել է դատարան. Փաստինֆո

Հասարակություն
27.05.41

Անցյալ տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունները հաստատեց դեպքի ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ և գործով միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նախաքննության արդյունքում այսօր մեղադրվում է միայն Արտակ Բուդաղյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով՝ վարույթ իրականացնող մարմնի կարծիքով, Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին սպառնալիքներ հնչեցնելու համար: «Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում ժամանակին Հայկ Ալումյանը նշել էր, որ Արտակ Բուդաղյանն ուներ բոլոր հնարավորությունները, որպեսզի քրեական գործի վարույթը կարճվի և իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, եթե հայտարարեր, որ դեմ չէ համաներման կիրառմանը: Ավելին՝ այստեղ