Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրայր Թովմասյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար

Քաղաքականություն
6dfeaba1133f3a5d73cba466a151a8d9

ԱԺ նախագահի կարգադրությամբ` Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն այսօր նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Գոհար Պողոսյանը։ Իսկ Հրայր Թովմասյանն այս առնչությամբ որեւէ մեկնաբանություն չտվեց. «Հետեւեք պաշտոնական հաղորդագրությանը՝ կիմանաք»,- «Ա1+»-ին խորհուրդ տվեց նա։ Հիշեցնենք, որ նախկինում ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին՝ Գուրգեն Դումանյանը, ով նշանակվեց կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։