Կուտակայինի փոփոխությունը հետադարձ ուժ ունի. կարելի է դիմում գրել եւ հրաժարվել
Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը: Այս փոփոխությամբ նախատեսվում է, որ գործատուն կուտակային վճարներ չի հաշվարկում և չի փոխանցում, եթե մասնակիցը առձեռն կամ փոստային առաքմամբ գործատուին ներկայացնում է պարտադիր կուտակային վճարները չհաշվարկելու և չփոխանցելու մասին դիմում: Այս դրույթը գործում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների համար, այսինքն` ստանում է հետադարձ ուժ: Բացի այդ, այս փոփոխությամբ՝ պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձն ազատվում է մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: