Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել «Փակ շուկա»-ի տարածքում

Հասարակություն
83862490636c9db1b42058e18eb83f6f

Մայիսի 24-ին, ժամը 10.22-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3Ա շենքում` «Փակ շուկա»-ի տարածքում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: