Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համերգների շարք՝ մեկ ամիս շարունակ

Մշակույթ
0e2b8d893b25540788d882ed8906419f

Հունիսի 4-ից հուլիսի 8-ը Երևանում կանցկացվի Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական 5-րդ փառատոնը /գեղարվեստական ղեկավար՝ Արամ Թալալյան/: Փառատոնի շրջանակում կներկայացվեն համերգային մի շարք ծրագրեր՝ «Հայ-շվեյցարական կամերային երաժշտություն», «Վիեննական դասականներ», «Հայաստանի և Արցախի շնորհալի երիտասարդներ», «Ալտի շուրջ», ինչպես նաև համերգներ՝ նվիրված Արմեն Սմբատյանի ծննդյան 60-ամյա և Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյա հոբելյաններին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին և Արամ Խաչատրյանի անվան տրիոյի ստեղծման 15-ամյակին: Համերգները տեղի կունենան՝ հունիսի 4-ին և հուլիսի 2-ին, ժամը 20։00-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, հունիսի 18-ին, 25-ին, 30-ին և հուլիսի 4-ին, 8-ին, ժամը 19։00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։