A
A
«Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալի մորը մեղադրանք է առաջադրվել
«Հարսնաքար»-ի գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված Գարիկ Մարգարյանի մորը՝ Նունե Մարգարյանին, մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։ Վերջինս մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, որը զուգորդվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով: Հոդվածը նախատեսում է պատիժ՝ կալանք 1-2 ամիս ժամկետով կամ տուգանք նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակման ժամանակ Նունե Մարգարյանը իրեն վայել չպահեց եւ առարկա նետեց դատավոր Դավիթ Հարությունյանի ուղղությամբ։ Նա նաեւ անեծք եւ վիրավորանք հնչեցրեց ինչպես տուժող կողմի ներկայացուցիչների, այնպես էլ լրագրողների հասցեին։