Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քվեարկությունը տապալվել է. իշխանությունը գետինը մտնի»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Levon-Zurabyan

Հովիկ Աբրահամյանն իշխանության միակ դեմքը չէ, որ պետք է գետինը մտնի կառավարության ծրագրի երեկվա քվեարկությունից հետո. «Բոլորը թող գետինը մտնեն՝ Սերժ Սարգսյանի հետ միասին»,- ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր բրիֆինգի ժամանակ։ Ըստ նրա, երեկ ԱԺ-ում իրականում տապալվել է կառավարության ծրագրի քվեարկությունը, քանի որ 70 կողմից 3-ը կեղծվել է, 2-ը քվեարկել են հարբած վիճակում, իսկ մեկն էլ բռնությամբ դուրս է եկել իր խմբակցությունից՝ ՕԵԿ-ից ու նոր է քվեարկել (խոսքը Կարեն Բոթոյանի մասին է). «Այսինքն՝ այնքան անհույս է իշխանության վիճակը, որ ընդդիմադիր հորջորջվող խմբակցությունից մարդ են պոկել, քերել»։